Ուկրաինան պատրաստվում է Ղրիմը վերադարձնել իր վերահսկողության տակ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Պատասխանելով ժամկետների և քայլերի մասին հարցին՝ Ուկրաինայի նախագահն ասել է. «Ամեն ինչ կախված է մեզնից: Կան ռազմական քայլեր, որոնց մենք պատրաստվում ենք: Պատրաստվում ենք տեխնիկապես՝ զենքով, տարբեր կատեգորիաների և բնույթի հարձակողական բրիգադների ձևավորումով և այն»: