Աշխարհի առաջնության չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում դուրս է եկել հենացատկի եզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցաշարն անցկացվում է Գերմանիայի Կոտբուս քաղաքում։
Դավթյանը որակավորման փուլում գրավել է առաջին տեղը։
Երեկ եզրափակիչ էին դուրս եկել նաև Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը։
Փետրվարի 23-ին մարմնամարզիկներից Հարություն Մերդինյանը չէր հաղթահարել որակավորման փուլը։ Նա զբաղեցրել էր 9-րդ տեղը և լքել պայքարը։