Search
Close this search box.

Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները պայմանավորվել են գազամատակարարումը էլ էլեկտրաէներգիան վերականգնելու շուրջ

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի եւ գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթեւեկությունը վերսկսելու ուղղությամբ:

Please enter a valid URL