Թուրքիայի արևելքում այսօր 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա, էպիկենտրոնը` Սիվաս քաղաքի շրջանում:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում անցել է 46 հազարը։