Search
Close this search box.

Երեւանյան հյուրանոցներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

Երեւանի Նազարբեկյան 35/3 հասցեում գործող «GS» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները մահճակալից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։

Մահացածը 31-ամյա Վաղինակ Հ-ն է։

Դեպքի առթիվ սպանություն հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Please enter a valid URL