Search
Close this search box.

Սանկտ Պետերբուրգում Տիգրան Խաչիկյանը կրակել է հատուկ ջոկատայինների ուղղությամբ

Սանկտ Պետերբուրգի կենտրոնում հարձակվել են հատուկ նշանակության ջոկատի (ОМОН) աշխատակցի վրա, նա հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Telegram-յան ալիքում։
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Մետրոյի «Гостиный двор» կայարանի մուտքի մոտ մի տղամարդ կրակել է աշխատակցի վրա։

«1972 թվականին ծնված տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (ոտնձգություն իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի նկատմամբ)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարձակվողը ձերբակալվել է։

Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակվողը 50-ամյա Տիգրան Խաչիկյանն է Ուզբեկստանից, գրանցված է Սանկտ Պետերբուրգում։ Ձերբակալության ժամանակ նրանից առգրավվել է երկու հրացան և Մոլոտովի կոկտեյլով լի շշեր։

Please enter a valid URL