Փետրվարի 24-ին, ժամը 15։53-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսաացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։40-ին։