ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատրաստել է պատժամիջոցների նոր օրենքով նախատեսված «կրեմլյան ցուցակը», հայտնում է Bloomberg-ը:
Ցանկում ընդգրկված են 96 գործարարներ, որոնց կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը և 114 պաշտոնյաներ:
ԱՄՆ կառավարությունը Կոնգրեսին պետք է փոխանցեր այն գործարարների ու քաղաքական գործիչների ցանկը, որոնք սերտ կապված են Ռուսաստանի իշխանությունների հետ: Ցանկում ընդգրկված մարդիկ բաժանվել են 4 խմբի՝ նախագահի վարչակազմ, կառավարության անդամներ, այլ բարձրաստիճան քաղաքական լիդերներ և օլիգարխներ:
Նրանց թվում են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխվարչապետներ Իգոր Շուվալովը, Արկադի Դվորկովիչը, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, ՌԴ նախագահի աշխատակազմի անդամներ, Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը, խոշոր օլիգարխներ գործարարներ Ալիշել Ուսմանովը, Սուլեյման Քերիմովը, Վլադիմիր Լիսինը, Ռոման Աբրամովիչը, Միխաիլ Ֆրիդմանը, Օլեգ Դերիպասկան, Կիրիլ Շամալովը, Օլեգ Տինկովը, Վլադիմիր Եվտուշենկովը, Վիկտոր Վեկսելբերգը, Լեոնիդ Միխելսոնը, Յուրի Միլները և ուրիշներ:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պետք է գնահատի այդ ցանկի անձանց հանդեպ տարբեր սահմանափակող միջոցառումների հետևանքները: Օրինակ, ցանկում ընդգրկված անձանց մուտքն արտասահմանյան ֆինանսական ինստիտուտներ կարող է սահմանափակվել: