Search
Close this search box.

Լավրովը նախազգուշացնում է

Ցանկացած գործողություն, որը կվտանգի ռուս խաղաղապահների անվտանգությանը Մերձդնեստրում, կդիտվի որպես հարձակում Ռուսաստանի վրա։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԳԻՄՕ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Բոլորը պետք է հասկանան, որ ցանկացած գործողություն, որը կվտանգի մեր զինվորականների անվտանգությունը (Մերձդնեստրում), միջազգային իրավունքի համաձայն, կդիտարկվի որպես հարձակում Ռուսաստանի վրա, ինչպես դա եղավ Հարավային Օսիայում, երբ մեր խաղաղապահների վրա հարձակվեց Սաակաշվիլին»,- ասել է նա։

Խոսելով Մերձդնեստրում Ռուսաստանի շահերի մասին՝ Լավրովը հիշեցրել է, որ այնտեղ դեռ մի խումբ զինվորականներ կան, որոնք հսկում են Կոլբասնայում գտնվող Եվրոպայի ամենամեծ զինամթերքի պահեստը։

Միջազգային հանրության կողմից չճանաչված հանրապետությունը ձևավորվել է 1990 թվականի սեպտեմբերի 2-ին Դնեստրի ձախ ափին գտնվող մոլդովական տարածքներում, որտեղ հիմնականում ռուսալեզու բնակչություն է ապրում։ Մերձդնեստրի բնակիչները դեմ էին Մոլդովայի արմատական քաղաքական գործիչների գործողություններին, որոնք այն ժամանակ ձգտում էին հանրապետության դուրս հանել ԽՍՀՄ-ից և միավորվել Ռումինիայի հետ։

Քիշնևը փորձել է խնդիրը լուծել ուժով. զինված հակամարտությունը հնարավոր է եղել դադարեցնել այն բանից հետո, երբ 1992 թվականի հուլիսին Մոսկվայում ստորագրվել է խաղաղ կարգավորման համաձայնագիր, և ռուս խաղաղապահներ բերվել են հակամարտության գոտի։ Այդ ժամանակից ի վեր, Մոլդովայի և Մերձդնեստրի իրենց գործընկերների հետ նրանք խաղաղություն են պահպանում տարածաշրջանում՝ հնարավորություն տալով Քիշնևին և Տիրասպոլին բանակցել:

Please enter a valid URL