Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողները կպարգևատրվեն աշխատավարձի 15 տոկոսի չափով։ Կարգադրությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
«Ազգային ժողովի աշխատակազմի 2023 թվականի համար նախատեսված պարգեւատրման գումարը բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջեւ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով»,–նշված է կարգադրությունում:
Սիմոնյանը Ազգային ժողովի աշխատակազմի նոր ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին կարգադրել է ապահովել համապատասխան վճարումների կատարումը: