Search
Close this search box.

Հայաստանը չի մասնակցի Լաչինի միջանցքի բացման շուևջ բանակցություններին․ ԱԽ քարտուղար

Հայաստանը չի ներքաշվի Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններին: Այս մասին FactorTV-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է հնարավորինս արագ ապաշրջափակվի եւ միջանցքի անխափան գործունեությունը վերականգնվի եւ Հայաստանը այս գծին հավատարիմ է մնացել Մյունխենում եւ ցանկացած այլ վայրում։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը նախապես որոշել էր Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետերի գտնվելու վայրը, որտեղից կարող է տեղի ունենալ հաղորդակցության ապաշրջափակումը։

«Հայաստանը պատրաստ է ապաշրջափակմանը, սպասում ենք Բաքվի արձագանքին։ Բայց արտատարածքային ենթատեքստը չի քննարկվի, դա կարմիր գիծ է Հայաստանի համար։ Ալիեւն ինքը վերջերս խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Հայաստանի տարածքով միջանցքի մասին պայմանավորվածություն չկա։ Այսինքն՝ սա նրա հորինածն է, բայց նրա հռետորաբանությունը չի ազդել գործընթացների վրա եւ չի ազդի»,- նկատել է Գրիգորյանը։

Նա վստահեցրել է, որ այս հարցում բանավոր պայմանավորվածություններ չկան, Հայաստանը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունները, երբ այս ձեւակերպումը հանվել է։

«Հայաստանը շահագրգռված է ապաշրջափակմամբ, եւ մենք մեխանիզմներ ենք առաջարկել։ Ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ո՛չ էլ ՌԴ նախագահի նոյեմբերի 10-ի հրամանագրում գրված չէ, որ Հայաստանը ճանապարհը (Նախիջեւանից Ադրբեջան-խմբ.) ԱԴԾ-ի վերահսկողությանը փոխանցելու պարտավորություն է ստանձնել։ Այս ճանապարհը Հայաստանը կվերահսկի, եւ ԱԴԾ-ն արդեն կհետեւի Հայաստանի կողմից այդ պարտավորության կատարմանը»,- եզրափակել է պաշտոնյան։

Please enter a valid URL