Թուրքիայի Հաթայ նահանգում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են հանրապետության տասը նահանգներում և հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ Երկուշաբթի օրը Հաթայ նահանգում 6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկու նոր ցնցումներ են տեղի ունեցել։ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 43 556-ի։