Search
Close this search box.

Ի՞նչ հայտարարություն է արել Ռուբեն Վարդանյանը

Արցախի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել ելույթով:

Ելույթի ընթացքում Վարդանյանը նշել է.

«Ուզում եմ արձագանքել մի քանի թեզերի: Առաջինը, ինչու ես հրաժարական չտվեցի: Ուզում եմ, որ պարզ լինի, ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից:

Երկրորդը, վստահ եմ, որ մենք շատ ծանր ժամանակահատվածում շատ կարևոր գործ ենք արել, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այս ծանր ճգնաժամի պայմաններում՝ առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերվա 2-ը, առանց հոսանքի և գազի, ցույց տալով, որ որպես թիմ պատրաստ են ամեն ինչի: Դա ինձ համար շատ կարևոր փորձ էր, որի համար շատ շնորհակալ եմ: Երրորդը, դրսի ճնշումը իսկապես շատ մեծ էր, պարոն նախագահը ավելի շատ տեղեկություն ունի, և հասկանում է իրավիճակը: Բայց մենք ունենք դրսի աշխարհ և ներսի աշխարհ: Ինձ թվում էր, որ դրսի ճնշումը չի օգնում մեզ ներսում ունենալ իրավիճակ, որ զգանք, թե կարողանում ենք այս ճնշման դեմ պայքարել ավելի ուժեղ: Ես կառավարության 110 օրվա աշխատանքը ներկայացրել եմ պարոն նախագահին, և պատրաստ եմ այն ավելի մանրամասն ներկայացնել հանրությանը:

Աշխատանքն անելու համար սկզբում պետք է ճիշտ նախագիծ կազմես, էսքիզ ունենաս, հիմքը դնես, ներքին պատերը կառուցես։ Մենք տարբեր ուղղություններով արել ենք քայլեր, որոնք, իհարկե, ճգնաժամի պայմաններում բարդ էին, բայց ուրախությամբ կատարված աշխատանքի արդյունքները փոխանցում ենք պարոն Ներսիսյանին և հույս ունենք, որ նա այդ ուղղություններով աշխատանքները կշարունակի»։

Please enter a valid URL