Search
Close this search box.

ԱՐՏԱԿԱՐԳ. Գեղարքունիքում 38-ամյա հայրը խոստովանել է՝ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր փետրվարի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն ի մի բերելով, այնուհետև դրանք իրացնելով, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։

Վերջինս կասկածվում է ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ոչ միայն հավաստի, այլև հիմնավոր էին։ 

Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է, որ փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում գտնվող իր բնակարանում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ։ 

Կայքի տեղեկություններով՝ այդ քստմնելի արարքը իր 61-ամյա մոր բջջային հեռախոսով նկարահանել է։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Please enter a valid URL