Search
Close this search box.

«Այսօր փակվեց «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը». ձայն-ծպտուն չկա». Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՆ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ԵՆ
• Ազգային օրակարգն սպասարկելու կոչված ուժերի աչքից աննկատ այսօր փակվեց 1961 թ․-ին՝ խորհրդային «գաղութատիրության» օրոք հիմնված Երևանի «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը»։ Ձայն-ծպտուն չկա։ Խնդրայնացում, երևույթն արևմտյան նեոգաղութատիրության և նվաճված երկրների դեինստիտուցիոնալիզացիայի խորապատկերում տեղավորելու ոչ մի դրսևորում։
• Ազգային և սոցիալական հարցերը չեն կարող իրարից անջատ լինել։ Հայաստանը հավասարապես ազգային և սոցիալական գաղափար է։ Հայաստանը նրա համար է, որ բոլոր հայերն այստեղ ապրեն հայորեն լավ։
• Սոցիալական հարցի անտեսումը փարիսեցիական այն կեղծավոր արդարացումով, թե իբր ազգային հարցից զատ՝ չկա ուրիշ հարց, որի համար արժե պայքարել, նշանակում է իրականում չկարևորել և տանուլ տալ նաև ազգային հարցը։

Please enter a valid URL