Search
Close this search box.

Երևանում Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր կկառուցվի

Երևանում Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր կկառուցվի։

«Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե, որպեսզի անհատույց օգտագործման իրավունքով իրենց տրվի «Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ին ամրացված` Կոմիտասի պողոտա 37 հասցեում գտնվող անշարժ գույքի 3-րդ մասնաշենքը։ Կազմակերպությունը խոստացել է 373 միլիոն դրամի ներդրումներ կատարել։

Կառավարությունն այսօր թույլատրեց 3381.33 քմ ընդհանուր մակերեսով մասնաշենքը հետ վերցնել «Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ից և 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» հասարակական կազմակերպությանը։

Մարզադպրոցում հնարավոր կլինի անցկացնել ոչ միայն մարզական խմբակների պարապմունքներ, այլև ֆիզկուլտուրայի դասեր։
Ամոյանները հայտնի ըմբիշներ են (ազգությամբ եզդի)։ Նրանցից մեկը ՝ Ռոման Ամոյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Նրա եղբայրը՝ Ազատ Ամոյանը, մարզիչ է։ Սպորտում մեծ հաջողությունների է հասնում նաև Ազատ Ամոյանի որդին՝ Մալխասը, որը նախորդ տարի հաղթել էր աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։

Please enter a valid URL