Search
Close this search box.

Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժերի վայրում վարակների տարածման վտանգ կա. ECDC

Կենտրոնի տվյալներով՝ առողջապահության ոլորտում երկրաշարժերից հետո Թուրքիայի եւ Սիրիայի հիմնական անհետաձգելի կարիքները կապված են առողջապահական համակարգին հասցված վնասների եւ խափանումների հետ, սակայն վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքը կարող է մտահոգություն առաջացնել առաջիկա երկու-չորս շաբաթվա ընթացքում:

«Առաջիկա շաբաթներին տուժած շրջաններում խոլերայի դեպքերի աճի հավանականությունը մեծ է»,-ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, մասնագետները չեն բացառում տուժածների համար նախատեսված ճամբարներում այլ հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են հեպատիտ A-ն եւ ռոտավիրուսը: ECDC-ում պարզաբանել են, որ վարակների տարածմանը կարող են հանգեցնել մաքուր ջրի սահմանափակ հասանելիությունը, ոչ ադեկվատ սանիտարահիգիենիկ պայմանները, սննդի ոչ պատշաճ ջերմամշակումը: Փորձագետների խոսքով՝ «հատուկ մտահոգություն են առաջացնում» շնչառական վարակները, գրում է News.am-ը։

Please enter a valid URL