«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաագայի դատարանը Ադրբեջանին պարտադրեց բացել Լաչինը: Հիմա, եթե Ադրբեջանը միջանցք չի բացում, ապա լուրջ խնդիր է ունենում արևմուտքի հետ, իսկ եթե բացում է, լրջագույն պրոբլեմ է ստեղծում Ռուսաստանի համար: Եթե Ալիևը Լաչինը բացեց, առանց Ռուբեն Վարդանյանի հեռացումը որպես նախապայման (պատրվակ) բավարարելու, դա նշանակում է, որ ՌԴ-ն, զորք ու հստակ պարտավորություն ունենալով, չի կարում բացի Լաչինը, իսկ արևմուտքը դա կարում է անել` առանց ռազմական ներկայության ու առանց նման պարտավորություն ունենալու: Զուտ քաղաքական շախմատի առումով Հայաստանը կհաղթի, եթե միջանցքը բացվի Վարդանյանի օրոք, թեկուզ, եթե իրեն հեռացնեն բացումից, օրինակ, մի շաբաթ անց»: