Search
Close this search box.

Դատարանն արձանագրեց Ադրբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար. Փաշինյան

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի` երեկ կայացրած որոշումը չափազանցկարևոր է։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ կայացված որոշմանը։

«Դատարանն արձանագրեց, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է։ Սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար։ Սակայն Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ։ Ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում` այլ հարց է, սակայն սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` երկրորդ կարչևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար` ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմից փակելու հանգամանքը` հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:

Please enter a valid URL