Search
Close this search box.

Սամվել Բաբայանը Արցախ է մեկնել Արցախը փաթեթավորմամբ Ադրբեջանին հանձնելու համար». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սամվել Բաբայանը Արցախ է մեկնել Նիկոլ Փաշինյանի կողմից՝ այնտեղ ևս մարդկանց խաբելու, հակառուսական տրամադրություններ հրահրելու, գուցե իշխանություն վերցնելու, հետո այդ իշխանությունը և ամբողջ Արցախը փաթեթավորմամբ Ադրբեջանին հանձնելու համար։

Նիկոլի մանր մունր պատգամավորներն արդեն սկսել են Սամվել Բաբայանի քարոզչությամբ զբաղվել, դա արդեն իսկ շատ բանի մասին է խոսում։ Միայն զարմանում եմ, թե ինչո՞ւ Սամվել Բաբայանի ակտիվ քարոզչությամբ չի զբաղվում Աննա Հակոբյանը։

Սիրելի Արցախցիներ, դուք միայն հիշեք, թե 90-ականներին ինչով էր զբաղվում Սամվել Բաբայանը։ Հիշեք, թե ինչեր էր անում, հիշեք ու մի կուրացեք։

Please enter a valid URL