Search
Close this search box.

«Փաստ». Նախօրեին Արայիկ Հարությունյանն ու Գուրգեն Ներսիսյանն այցելել են Փաշինյանին ու ստացել նրա «օրհնությունը»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանը կազատվի պետնախարարի պաշտոնից: «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին Արայիկ Հարությունյանն ու Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն այցելել են Նիկոլ Փաշինյանին՝ ստանալու վերջինիս «օրհնությունը», որ Վարդանյանի փոխարեն պետնախարար նշանակվի հենց Ներսիսյանը:

Ի դեպ, այն տեղեկություններին, թե նախ պետնախարար է նշանակվելու, իսկ հետագայի համար Արցախի նախագահի պաշտոնի հավակնություններ ունի, Ներսիսյանը ծայրահեղ բուռն էր արձագանքել՝ այդ տեղեկությունները որակելով իր դեմ կազմակերպված «արշավ»: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL