Search
Close this search box.

Здравствуйте, товарищ Гюрджинян. ո՞նց եք, չնայած պարզ չէ, որ «անհաշվետու» 815 000 ՀՀ դրամ ստացողը լավ կլինի, մենք ոնց ե՞նք, մենք վատ ենք

Դիմում եմ Լեզվի կոմիտեի առաջնորդին:
Здравствуйте, товарищ Гюрджинян. Ո՞նց եք: Չնայած, ոնց պետք է լինեք: Պարզ չէ, որ «անհաշվետու» 815 000 ՀՀ դրամ ստացողը լավ կլինի:

Մենք ոնց ե՞նք: Մենք վատ ենք, товарищ Гюрджинян, շաաաատ վատ ենք: Ինչու՞: Որովհետև, ամեն ինչից զրկված ենք:

Ուսանողները ԵՊՀ-ում սովորել չեն ցանկանում, քանզի հանրաճանաչ համալսարանականները ԵՊՀ-ի պաշտոնական ձևաթղթի վրա 2-3 էջանոց տեքստը 117 հատ ուղղագրական, կետադրական և այլ բնույթի սխալներով են գրում:
«Գրանդ քենդի»-ից քաղցրավենիք չենք կարողանում գնել, քանզի դրանք օտարալեզու տուփերի մեջ են:
Դպրոցականները դպրոց հաճախել չեն ցանկանում, քանզի անգլերեն լեզուն ռուսերենով են սովորում:
Բնակարանները վերանորոգել չենք կարողանում, քանզի «Դոմուս»-ի գրագրությունը ռուսերեն է:

Անալիզներ հանձնել չենք կարողանում, քանզի «Էկոսենս»-ում պատասխանները չգիտեմինչերեն են տալիս:
Զգալի թվով սրճարաններ և ռեստորաններ հաճախել չենք կարող, քանզի դրանք հայերեն ճաշացանկ չունեն:
Մեր միակ հույսն այն էր, որ ստանձնեիք Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնը: Դա էլ չստացվեց: Չսիրեցին Ձեզ Բրյուսովի համալսարանում, товарищ Гюрджинян, քանզի այդպիսին է կյանքը:

Այժմ որոշել ենք վերջին հնարավորությունն օգտագործել՝ մեր շենքերի շքամուտքերում ցանկանում ենք դոմոֆոններ տեղադրել: Դե, որ այլևս տանից դուրս չգանք: Սակայն, նույնիսկ դա չենք կարողանում, քանզի դոմոֆոններ տեղադրող «Ստրոյմաստեր» կազմակերպությունում ոչ ոք հայերեն չի խոսում: Ի՞նչ անենք, товарищ Гюрджинян. Գոնե Ձեր համեստ աշխատավարձից մի 100 դրամ տրամադրեք և եկեք մեր շքամուտք՝ «Ստրոյմաստեր»-ի ներկայացուցչի ասածները թարգմանելու համար: Դե, հետադարձ ճանապարհածախսի մասին մի մտածեք:
Շտապեք, товарищ Гюрджинян. Շաաաատ վատ ենք:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL