Search
Close this search box.

Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար. Արդարադատության միջազգային դատարանի որոշումը

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը, որը ներկայացնում ենք հակիրճ. «Դեկտեմբերի 12֊ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել։ Դատարանը համարում է,որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։

Դատարանը համարում է, որ սննդամթերքի,դեղորայքի պակասն աննուղղելի հետևանք կարող է առաջացնել մարդկանց կյանքի համար։

Ինչ վերաբերում է գազամատակարարման դադարեցումներին,ապա Հայաստանը բավարար ապացույց չի ներկայացրել գազամատակարարման խնդրի հետ կսպված, որ խոչընդոտ ստեղծում է Ադրբեջանը»։

Please enter a valid URL