Search
Close this search box.

Ի՞նչ էր ասում Նիկոլի ականջին 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը նախկին «կոմանդույուշչի« Սամվել Բաբայանը և ինչ է այսօր հուշում Ալիևին

Վասալների ժամանակը։ Ի՞նչ էր ասում Նիկոլի ականջին 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը նախկին «կոմանդույուշչի« Սամվել Բաբայանը ՀՀ կառավարության շենքում։ Արդեն պարզ է, ասում էր՝ ինքն է ազերների հետ լավագույն բանակցողը, գիտե ինչպես «գործը» ավարտին հասցնել, նոյեմբերի 9-ին փաստորեն չհաջողվեց՝ Արայիկ Հարությունյանը արցախցիներին Քարվաճառով Հայաստան էր գաղթել տալիս, չհաջողեց, ռուսները փչացրին ծրագիրը։

Այսօր Արցախի հեռուստատեսությանը նա ազդարարել է ադրբեջանի հետ փոխվստահության ժամանակը, քանզի «Ադրբեջանն ուզում է Ռուսաստանին դուրս բերել այս տարածաշրջանից, ուստի ցանկանալու է բանակցել Արցախի հետ»։ Մեծ դիվանագետ, վերլուծաբան և կանխատեսող դարձած Բաբայանը ազերիներին հայտնում է, որ ձգձգել չի կարելի, Ռուսաստանը ուժերը կհավաքի, ադրբեջանին, այսինքն՝ ալիևին վասալ կդարձնի, եւ ուրեմն՝ նրանք պետք է արագ բանակցեն իր կազմած վայ-բանակցողների խմբի հետ։

Արցախցի վասալները ՀՀ վասալների հետ, ձեռք ձեռքի տված, պատրաստ են փոխվստահության ձեռք մեկնել ալիևին, ի՜նչ Ռուբեն Վարդանյան, ի՜նչ անկախություն, ճանաչո՜ւմ, պայքարի ժամանակը Բաբայանի համար անցել է անդարձ՝ վասալության ժամանակն է։

Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL