Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի համոզմամբ՝ եթե կա ցանկություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, ապա ուղիղ բանակցություններով պետք է խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ փոխվստահության առկայության դեպքում:
Արցախի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրուցում, անդրադառնալով ստեղծված իրավիճակին ու Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների թեմային, Ս. Բաբայանը նախ հայտարարել է, որ պետք է հասկանալ, թե Ադրբեջանն իրոք ցանկանում է հաշտվել, թե ոչ։
Մանրամասները տեսանյութում․