Search
Close this search box.

Ռուսաստանում Անդրե Խաչատուրյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Մոսկվայի մարզի Խիմկիի դատարանը ութ տարվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ-ի քաղաքացի Անդրե Խաչատուրյանին, ով կալանավորվել էր Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում՝ ատրճանակ կրելու համար, «ՌՒԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել են դատարանում։

«Դատարանը դատապարտել է ութ տարվա ազատազրկման բանտում», — ասել են գործակալությանը:

Խաչատուրյանը, ով ԱՄՆ-ից Հայաստան թռչում էր, օդանավակայանի տարանցիկ հատվածում կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերին՝ «Գլոկ-17» ատրճանակով եւ դրա համար նախատեսված զինամթերքով։ Ատրճանակը ուղեբեռում եղել է բանալիով կողպված պատյանով։ Նրան մեղադրանք է առաջադրվել զենքի մաքսանենգության համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մաս):

Սկզբում նա իրեն մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, որ նախկինում եղել է անվտանգության ֆիրմայի աշխատակից եւ ունեցել է ԱՄՆ-ի կողմից տրված զենքի թույլտվություն։ Ավելի ուշ նա ընդունել է իր մեղքը եւ զղջացել։

Դատախազը խնդրել է ինը տարվա ազատազրկում. դատարանի որոշումը մի փոքր ավելի մեղմ է ստացվել։

Please enter a valid URL