ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում շտապ հավաք է հրավիրել թիմակիցների հետ։ Այս մասին գրել է MediaHub-ը:
Ըստ մեր աղբյուրի՝ հավաքը լինելու է երեկոյան։
Նշենք, որ մեր աղբյուրի հաղորդմամբ՝ քննարկվելու է ոչ միայն մյունխենյան հանդիպումը Ալիևի հետ, այլ նաև Արցախում սպասվող զարգացումները:
Ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանը թիմակիցների հետ քննարկելու է Ալիևի հետ մյունխենյան հանդիպման մանրամասները: Թերևս, ներկայացնելու է նոր ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև քննարկվելու են Արցախում սպասվող կադրային փոփոխությունները:Auroranews.am-ը կապ հաստատեց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ խմբակցությունում հավաք չունեն նախատեսված:
«Ես չեմ կարող հերքել կամ հաստատել: Ես միայն կարող եմ ասել, որ խմբակցության հետ հավաք չկա, եթե լիներ` ես տեղյակ կլինեի:
Կարող է պատահի վարչապետը որպես կուսակցության վարչության նախագահ ինչ որ քննարկում հրավիրած լինի կուսակցական մեր ընկերների հետ, ինչ որ ֆորմատով: Ես կարող եմ հստակ ասել, որ խմբակցության հետ հանդիպում չկա»,- ասաց Աղազարյանը: