Գիգորի Խաչատուրովը ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է:
14 տարի առաջվա գույքի գործով Խաչատուրովին ձերբակալող և այդ նույն ժամանակահատվածում թալանված կոչվող բանակի այդ ժամանակների բարձր պաշտոն զբաղեցրած Մելքոնյան Գագիկին իշխանությունը պինդ պահում է․ մինչդեռ Մելքոնյան Գագիկը 2000-2008թթ.եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով, ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ․ ԱԱԾ-ն ու դատախազություը արդյոք փորձ կանեն զբաղվել նաև Մելքոնյան Գագիկով, կգնան նրա հետևից:
Ի դեպ օրեր առաջ Նարե Սարգսյան օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
Սա ՔՊ ական Մելքոնյան Գագիկի հերթական առանձնատունն է, որը հենց հիմա կառուցվում է Զովունի 34/5 հասցեում։
Քպական պատգամավորը անձամբ է հետևում շինարարական աշխատանքներին, հաճախակի այցելում է առանձնատուն, հրահանգավորումներ կատարում։
Ավել բան դեռևս չեմ ուզում գրել, զերծ եմ մնալու որակումներից, դեռևս սպասում եմ այս թեմայի զարգացումներին ու արձագանքին։
Նարե Սարգսյանը նաև դիմել էր լրատվամիջոցներին, խնդրելով հարցում ուղարկել ՔՊ-ական սույն պատգամավորին, թե ինչ միջոցներով է կառուցում իր հերթական շքեղ պալատը։
Armlie.am