Search
Close this search box.

Քիչ առաջ իմացա, որ Արմենը մահացել է. հիմա հայր ու որդի հավերժ միասին են

Պատերազմում զոհված տանկիստ Վազգեն Ասլանյանի հայրիկին՝ ձյաձ Արմենին, մի քանի անգամ Եռաբլուրի ծաղկավաճառի մոտ եմ հանդիպել: Մի 2 բառ ենք փոխանակել, իրար որպիսություն հարցրել: Ու միշտ ինձ հարցնում էր, թե ինչով կարա օգտակար լինի: Ես էլ ինձուինձ ասում էի. «Փոխանակ ես ինչ որ բանով փորձեմ օգտակար լինել իրեն, ինքն էր ինձ օգնություն առաջարկում…»:

Քիչ առաջ իմացա, որ ձյաձ Արմենը մահացել է: Պատերազմի օրերին շտապել էր որդու մոտ, բայց այդպես էլ չէր կարողացել հանդիպել նրան. որդին հոկտեմբերի 2-ին զոհվել էր…
Հիմա հայր ու որդի հավերժ միասին են ու էլ ոչինչ նրանց չի բաժանվի…

Արամ Գևորգյանի ֆեյսբոքյան էջից

Please enter a valid URL