Search
Close this search box.

Մովսես Հակոբյանը՝ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալման մասին

Ցավում եմ, որ նման գեներալ է ձերբակալվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի ձերբակալմանը:

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է՝ ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նրան մեղադրանք է ներկայացվել, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նկատենք, որ ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։

Please enter a valid URL