Search
Close this search box.

«Հրապարակ». Բրյուսովի ռեկտորը կրճատումներ է անում. հերթը հասավ Կարեն Ավագյանի եղբորը

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսովի անվան համալսարանի նոր ռեկտոր, ԿԳՆ նախկին փոխնախարար Կարինե Հարությունյանը կրճատումներ, կառուցվածքային փոփոխություններ է անում։ Ոչ միայն ամբիոններ են միավորվել, նորերն ստեղծվել, այլեւ ռեկտորը մտադիր է լուծարել հեռակա ուսուցման բաժինը, ֆինանսատնտեսական եւ գիտության գծով պրոռեկտորների հաստիքները։

Հենց այդ պատճառով ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը՝ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի եղբայրը՝ Արթուր Ավագյանը, դառնում է կրթության տեսչական մարմնի պետի տեղակալ, ինչը նախօրեին հաստատեց տեսչապետ Ալեքսանդր Շագաֆյանը։

Հիշեցնենք, որ Ավագյանի եղբայրը հայ հանրությանը հայտնի է մի ավտովթարի պատմությունից, որի արդյունքում լուրջ վնասվածքներ ստացած երիտասարդը տարիներ շարունակ բողոքում էր, որ անգամ իր բուժման ծախսերը չեն հոգացել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL