Search
Close this search box.

Զոհված սպա Զորակ Երանոսյանը Շիրակի մարզից էր

Փետրվարի 19-ի երեկոյան ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված սպա Զորակ Սամվելի Երանոսյանը Շիրակի մարզի Հառիճ գյուղից էր։

Դպրոցն ավարտելուց հետո՝ 2001-2005 թթ. սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ուսումն ավարտելուց հետո ծառայել է զորամասերից մեկում՝ որպես դասակի հրամանատար, այնուհետ որպես վաշտի հրամանատար։ Դրանից որոշ ժամանակ անց ծառայության է անցել ԼՂՀ Ասկերանի զորամասում սպառազինության գծով։

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:

Please enter a valid URL