Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշի ժողովուրդը հիմա պետք է ոտքի կանգնի, որովհետեւ երբ Խաչատուրովն էր այնտեղ, ապահով էր. զոհված զինծառայողի ծնող

Բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալումը սպասելի էր: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոտոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այժմ քննում է բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդությունը:

«Հերթական շոուն ձեւավորելու համար սա արվեց, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ուզում են շեղել ժողովրդին: Այն, որ հերթը հասավ Գրիգորի Խաչատուրովին, սպասելի էր, որովհետեւ նա վերջին հաղթանակած գեներալ էր, նա հաղթած էլ հրաժարական տվեց: Նա միակ գեներալն էր, որը Նիկոլի հրաժարականի շրջանում չգնաց եւ չդիմավորեց Նիկոլին: Սա չէր ներվելու: Այն, որ բանակը պլանավորած քանդում են, սա հերթական քայլերից մեկն է»,- ասաց զոհվածի ծնողը:

Արա Ռոստոմյանի խոսքով՝ Տավուշի բնակիչները հիմա պետք է ոտքի կանգնեն. «Թող Տավուշի ժողովուրդը հիմա ոտքի կանգնի, որովհետեւ երբ նա 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, այնտեղ ապահով էր, իրենք հանգիստ քնում էին, իսկ այսօր սպասվում է, որ մի քանի գյուղեր պետք է Տավուշից հանձնեն»:

Նշենք, որ երեկ՝ 20:00-ից իրապավահները ձերբակալել են Խաչատուրովին եւ մեղադրանք առաջադրել: Նա մեղադրվում է փողերի լվացման մեջ: Նրա փաստաբանն էլ մեղադրանքն անհիմն է համարել:

Ի աջակցություն Խաչատուրովի՝ դատարանի բակում են հավաքվել հասարակական-քաղաքական գործիչներ, պատգամավորներ: Բակում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Please enter a valid URL