Search
Close this search box.

Կրկին երկրաշարժ

Փետրվարի 21-ի առավոտյան 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժի օջախը գտնվել է 30 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 117 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 20-ի երեկոյան Թուրքիայի հարավ-արևելքում երկու նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Եգիպտոսում, Իսրայելում, Կիպրոսում, Լիբանանում և Սիրիայում։

Please enter a valid URL