Երկու օր առաջ՝ փետրվարի 19-ին, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։
«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, շարունակում են իրենց բուժումը»,- նշեց Թորոսյանը։
Հավելենք, որ վթարի հետեւանքով զոհվել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը: