Եվա Ռիվասը նոր, սկանդալային գրառմամբ է հանդես եկել: Երգչուհին Instagram-ի իր էջում գրել է, որ չի ցանկանում, որ իր ապագա երեխաներն ապրեն Ռուսաստանում.
«Գիտեք, ես սիրում եմ Ռուսաստանը: Իսկապես, իմ մեջ սեր կա այս երկրի նկատմամբ, բայց ես համոզված եմ եմ, որ դա ընդամենը երկու պատճառով է՝ առաջին,որ ես այստեղ եմ ծնվել,և երկրորդ ես սիրում եմ Պուտինին (իր բնավորության եւ հզորության համար): Բայց իմ ցանկությունն այստեղից թռնելու ավելի մեծ է, քան այդ «սերը»,-գրել է Ռիվասն՝ ընդգծելով, որ ամեն անգամ Ռուսաստան վերադառնալն իրեն վատ տրամադրություն, դեպրեսիա եւ տխրություն է պատճառում:
«Եթե ես լինեի մեկը, որն ինչ-որ տեղից եկել է այստեղ ապրելու, ապա կփախչեի այստեղից »,- եզրափակել է Ռիվասը: