Search
Close this search box.

Նոր՝ 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիա-Սիրիա սահմանին

6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիայի և Թուրքիայի սահմանամերձ շրջանում, հայտնում է РИА Новости-ն՝ Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնին հղումով։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Թուրքիայի Հաթայի մարզի Դեֆնե շրջանը։

Ըստ ստացված տվյալների՝ ցնցումներ են գրանցվել թուրքական Անթաքիայի տարածքում, օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։

Լրատվամիջոցները հայտնում են, որ երկրաշարժը զգացել են նաև Թուրքիայի հետ սահմանամերձ սիրիական մի շարք նահանգների բնակիչներ։

Please enter a valid URL