ԱՄՆ ռազմաօդային ուժերի միանգամից երեք հետախուզական ինքնաթիռ է հերթապահել Ուկրաինայի արևմտյան սահմանի մոտ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Կիև կատարած այցի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Հաղորդվում է, որ կիրակի երեկոյան Լեհաստանի երկնքում` Ուկրաինայի Լվովի մարզի սահմանների մոտ, հերթապահել է ԱՄՆ-ի երկու հետախուզական ինքնաթիռ` ռազմավարական «հետախույզ» Boeing RC-135-ը և հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման Boeing e-3 Sentry–ը: Թռիչքների շրջանում է գտնվել նաև ամերիկյան Boeing KC-135R Stratotanker ինքնաթիռը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բայդենն այսօր չհայտարարված այցով ժամանել է Կիև և հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։