Search
Close this search box.

Մինչ Մարիամ Փաշինյանը ճաշելիս է եղել սրճարանում, նրան սպասարկող մեքենան մոտ 1 ժամ խախտումով կայանված է եղել և խաթարել երթևեկությունը. Oragir.News

Այսօր Oragir.News-ի տեղսախցիկը ֆիքսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստերը՝ Մարիամ Փաշինյանին և նրան սպասարկող մեքենան, որը երթևեկության կանոնների խախտմամբ կայանված էր Վազգեն Սարգսյան փողոցում:

Անվտանգության աշխատակիցը դրսում սպասում էր Մարիամ Փաշինյանին, մինչ նա ճաշում էր սրճարանում: Այդ ողջ ընթացքում՝ մոտավորապես մեկ ժամ, խախտումով կայանված մեքենան խաթարում էր փողոցում երթևեկությունը:

Փաշինյանի դստերն սպասարկող մեքենայի կատարած խախտումը չնկատելու էին տալիս պարեկային ոստիկանության աշխատակիցները:

Կայքի թղթակիցը փորձել է Մարիամ Փաշինյանի հետ զրուցել, սակայն նա հրաժարվեց պատասխանել գրքի տոնի հետ կապված իր հրապարակած ցանկին վերաբերող հարցին և անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ նստեց մեքենան:

Հիշեցնենք, որ երեկ նա իր ֆեյբուքյան էջում հետևելով մոր՝ Աննա Հակոբյանի օրինակին, հրապարակել էր այն գրքերի ցանկը, որը կարդացել էր 2018 թվականից հետո:

Please enter a valid URL