Search
Close this search box.

«Զովք» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում

«Զովք» սուպերմարկետների ցանցում ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Խուզարկություններն իրականացվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ներկա պահին հավելյալ տեղեկություններ չենք կարող հաղորդել»,– ասաց Աբրահամյանը։

Please enter a valid URL