Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը ցավալի լուր է հայտնում

Այսօր Կուրսկի մարզում վեց զինվորական է զոհվել այրվող նյութերի հետ վարվելու նորմերի կոպիտ խախտման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Այսօր` փետրվարի 20-ին, Կուրսկի մարզում տեղակայված Արևմտյան ռազմական օկրուգի ստորաբաժանման զինծառայողների կողմից այրվող նյութերի հետ վարվելիս անվտանգության պահանջների կոպիտ խախտման հետըանքով բլինդաժում դյուրավառ հեղուկի այրում է տեղի ունեցել։ Բլինդաժում տարածված հրդեհի հետևանքով վեց զինծառայող է զոհվել», — նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը նշել է, որ հետաքննությունն իրականացնում են իրավապահ մարմինները և Արևմտյան ռազմական օկրուգի հանձնաժողովը:

Please enter a valid URL