Search
Close this search box.

Բայդենը Կիևում է

Քիչ առաջ Ֆեյգին տելեգրամ ալիքը նշել էր, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիևում է։ Հայտարարությունը հաստատում է նաև Bild-ի լրագրող Ջուլիան Ռեպկեն։

Նշենք, որ ավելի վաղ եղած տվյալներով՝ Բայդենը փետրվարի 20-22-ը պետք է այցելեր Լեհաստան։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին կլրանա ռուս-ուկրաինական պատերազմի 1 տարին։

Nv.ua-ի փոխանցմամբ էլ՝ փետրվարի 20-ի առավոտյան Կիևում բազմաթիվ փողոցներով, այդ թվում՝ կենտրոնական թաղամասերում և ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող տարածքներում, արգելափակվել է երթևեկությունը։ Կիևցիները մայրաքաղաքի փողոցներում նկատել են անհայտ ավտոշարասյուն, որը շահարկումներ է առաջացրել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի Կիև հնարավոր այցի մասին։

Please enter a valid URL