Թուրքական «Գալաթասարայը» շարունակում է ջանքեր գործադրել Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին ձեռք բերելու համար։ Ստամբուլի ակումբը նոր առաջարկ է արել «Դինամոյին», հաղորդում է թուրքական Milliyet-ը։
Արսեն Զախարյանի հրաժարագինը «Դինամոյի» հետ պայմանագրով 15 միլիոն եվրո է։
Այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Դինամոյի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Ավելի վաղ, ռուսական մամուլը գրել էր, որ Արսեն Զախարյանը չի ցանկանում կարիերան շարունակել Թուրքիայում։