Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականցնել Լեռնային Ղարաբաղի տարածքումիր առաջադրանքնեձրը. 30 դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ շարունակում է Ստոփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։
Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։
ՌԴ խաղաղապահ զորակազմի շարասյունը՝ բարձված մարդասիրական բեռներով, ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Մարտունու շրջանում իրականացվել է մարդասիրական ակցիա՝ բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին պարենային փաթեթներ բաժանելու նպատակով։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներական և սակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2510,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերված և ապամոնտաժվել է 26765 պայթուցիկ նյութ։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։