Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխեքի գլուխները հատուկ վառել էին. Մարտունու մորգում էնպիսի բաներ ենք տեսել, որ երկիրը կցնցվի

Հունվարի 19-ին Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն ու նրանց ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն այս պահին կառավարության շենքում են։ Թե ով է գործադիրի անդամներից ընդունել նրանց, հայտնի չէ։

Զինծառայողների ծնողները վաղ առավոտից կառավարության շենքի մոտ են, նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։
«Ծնողներն ուզում են ներկայացնել իրենց անվստահությունը, իրենց կասկածները վարույթ իրականացնող մարմի կողմից առաջադրված վարկածի վերաբերյալ»,– մինչ կառավարության շենք մտնելը լրագրողների հետ զրույցում ասաց Նորիկյանը։

Գործադիր մարմին գալուց առաջ զինծառայողների ծնողները ՊՆ շենքի դիմաց էին հավաքվել։ Նրանք համաձայն չեն վարույթի քննության ընթացքին և կարծում են, որ ողբերգության հանգամանքները միտումնավոր կոծկվում են։ Նրանցից մի քանիսը պահանջում են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկանի հրաժարականը։

Please enter a valid URL