Search
Close this search box.

Գտնվել են խիզախ մարդիկ․ ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին

Այսօր՝փետրվարի 19-ին Սիսիանում մարտի 26-ին կայանալիք ընտրություններին թեկնածու առաջադրելու վերջնաժամկետն էր: ԿԸՀ-ից քիչ առաջ տեղեկացանք,որ մրցապայքարի հայտ են ներկայացրել երեք ուժ՝ Քաղպայմանագիրը, «Քաղաքացու որոշում» եւ «Հանրապետական» կուսակցությունը:

Մեր տեղեկություններով չնայած տեղական իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով փորձել են կանխել ՀՀԿ-ի հայտը, ճնշումներ գործադրելով ավագանու թեկնածուներին հետ պահել ցուցակում ընդգրկվելուց, այդուհանդերձ գտնվել են խիզախ մարդիկ, որոնք չեն ընկրկել սպառնալիքներին:

Առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում:

Նշենք, որ ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի Սիսիանի էլ. ցանցերի տնօրեն Ջիվան Մարգարյանը։

Please enter a valid URL