Search
Close this search box.

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ Չարենցի 10 հասցեի մոտ մի տղամարդ «ՄՋ» սուպերմարկետի մոտ իրեն վատ է զգում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի և վաշտի հրամանատարները, ինչպես նաև նույն վաշտի ավագ պարեկ դավիթ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Վոլոդյա Մեսրոպյանը 1-ին բուժօգնությունն են ցուցաբերում այդ տղամարդուն, ով դեռ կենդանության նշաններ էր ցույց տալիս, ապա ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարաման կենտրոնից տեղեկությունը փոխանցում են Երևանի 1-03 շտապօգնություն, որտեղից ժամանում է բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նույնպես փորձում են 1-ին բուժօգնությունը ցուցաբերեն, սակայն արձանագրում են տղամարդու մահը։

Պարեկները սահմանազատում են տարածքը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 55-ամյա Հենրիկ Մ․-ն է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ նկատել են, թե ինչպես է տղամարդու ինքնազագցոությունը վատացել, որից հետո նրան են մոտեցել պարեկներն ու երիտասարդ մի քաղաքացի, ովքեր փորձել են գնություն ցուցաբել, ապա ժամանած շտապօգնությունն արձանագրել է նրա մահը։ Մինչ այդ էլ նա գնումներ էր կատարել նշված սուերմարկետից։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Please enter a valid URL