Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել, այս մասին հայտնում է Нabertürk-ը: Նշվում է, որ երկրաշարժը գրանվել է 22:31. էպիկենտրոնը գտնվում է 12 կմ խորության վրա: Ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 46 հազարի: