Արցախաբնակ ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյանհ իր էջում գրել է.
Հայրենակիցներ
Երեկ հանդիպեցինք Արայիկ Հարությունյանի հետ, ներկայացրեցինք մեր պահանջները, հիմնավորեցինք այդ պահանջների անհրաժեշտությունը։
Հարությունյանն իր խոսքում նշեց, որ կիսում է մեր մտահոգությունները ստեղծված վիճակի կապակցությամբ, համաձայնեց, որ ներքաղաքական ճգնաժամը անհապաղ լուծումներ է պահանջում։
Նա հայտարարեց, որ ընդունում է մեր պահանջները և հաշվի առնելով ներքաղաքական լարվածությունն ու արտաքին որոշ ազդակներ, խնդրեց զերծ մնալ փետրվարի 20-ին հավաք կազմակերպելուց։
Մենք ասացինք, որ հավաքի նպատակը՝ այս պահանջների կատարումն է, և եթե նա համաձայնում է այս պահանջները կատարել՝ թող հայտարարությամբ հանդես գա։
Առաջարկն ընդունվեց՝ Հարությունյանը խոստացավ այսօր այդ կապակցությամբ հայտարարություն անել։
Սպասենք այդ հայտարարության հրապարակմանը, որից հետո ուղիղ եթերով հանդես կգամ՝ ներկայացնելով հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ։