Search
Close this search box.

Ալիևի պայմանները. Իսկ Փաշինյանը շարունակում է լռել

Եռակողմ հանդիպումից հետո, Ալիևը խոսել է: Նա անընդունելի է համարում Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ հայ-ադրբեջանական պայմանագրում: Բաքուն Երևանին առաջարկել է անցակետեր տեղադրել հայ-ադրբեջանական սահմանին և Լաչինի միջանցքում:

Երևանի դիրքորոշման մասին միայն ենթադրություններ կարող ենք անել, որովհետև Փաշինյանը շարունակում է լռել:

Գոնե ինձ համար ակնհայտ է, որ հայ- ադրբեջանական խաղաղության պայմանագիրը հղում պետք է կատարի այն մեխանիզմներին, որոնք ուրվագծելու են ԼՂ սուբեկտության ու նրա ժողովրդի անվտանգության ապահովման հեռանկարը:

Եթե ԼՂ-ն դուրս է մնում հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթավորումից, ապա Բաքու իրեն ազատ է համարելու որևէ միջազգային պարտավորությունից՝ դրանից բխող հետևանքներով:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL